ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Հարի Լինեկերն առաջարկով է հանդես եկել, թե այսօր Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում «Արսենալի» ֆուտբոլիստներն ինչպես կարող են տոնել հաղթանակը։
«Հաճելի կլինի, որ հաղթանակի դեպքում «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը ներկայանա Մխիթարյանի խաղաշապիկով»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում:
Загружается новость ... "Лево"
Եվրոպա լիգայի «Արսենալ»–«Չելսի» եզրափակիչը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 23-00-ին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղին՝ անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով: -0-