484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատային թագի հավակնորդների մրցաշարին
20:02
05 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատային թագի հավակնորդների մրցաշարին, որը կանցկացվի 2016 թվականի մարտին Մոսկվայում։

Ինչպես հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը (FIDE), այս մասին նախօրեին Հայաստանի նախագահ և հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին Երևանում հայտնել է FIDE ղեկավար Կիրսան Իլյումժինովը։

Ըստ նրա, Արոնյանը կազմակերպիչների առաջարկած նոմինանտ է դարձել` միանալով մյուս հավակնորդներին` Խիկարա Նակամուրային, Ֆաբիանո Կարուանային (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինին, Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Վեսելին Տոպալովին (Բուլղարիա), Անիշ Գիրիին (Նիդեռլանդներ), Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան)։

Իլյումժինովը հայտնել է, որ մրցաշարի կազմակերպիչներն են լինելու` ՖԻԴԵ–ն և «Ագոն» ընկերությունը։ Այն կանցկացվի Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ։ Որպես գործընկեր հանդես կգա ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը։


Հավակնորդների մրցաշարի հաղթողը 2016 թվականին խաղ կանցկացնի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005 թվականի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008,  2012 թթ.), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009 թվականի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող Հայաստանի կազմում 2011 թվականին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։