ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հավակնորդների հինգերորդ տուրի Լևոն Արոնյան – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով:
Առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, երրորդում` պարտվել է Վլադիմիր Կրամնիկին, իսկ չորրորդում հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Загружается новость ...
"Право"
Այսպիսով, առաջին հինգ տուրերի արդյունքներով, հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր:
Զուգահեռ պարտիաներում երկու ոչ-ոքի է գրանցվել` Ֆաբիանո Կարուանա-Կարյակին և Լիժեն – Մամեդյարով: Դեռ խաղում են Կրամնկին ու ամերիկացի Ուեսլի Սոն:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում: Այն կտևի մինչև մարտի 28-ը: Հաղթողն իրավունք կունենա խաղալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: -0-