ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հավակնորդների վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, երրորդում` պարտվել է Վլադիմիր Կրամնիկին, իսկ չորրորդում հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Հինգերորդ տուրի Արոնյան-Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Загружается новость ...
"Право"
Այսպիսով, առաջին վեց տուրերի արդյունքներով, հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում: Այն կտևի մինչև մարտի 28-ը: Հաղթողն իրավունք կունենա խաղալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: -0-