437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

«Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել «Չելսիի» շնորհիվ

10:49
03 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Լեսթեր» ակումբը պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն է դարձել։ Դա հայտնի է դարձել նրանից հետո, երբ Լոնդոնի «Տոտենհեմը» ոչ–ոքի է խաղացել «Չելսիի» հետ 2։2 հաշվով երկրի առաջնության 36–րդ տուրի խաղում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Տոտենհեմի» կազմում գոլեր են խփել Հարի Քեյնը (35-րդ րոպե) և Սոն Հըն Մինը (44)։ «Չելսիից» աչքի են ընկել Հերի Քեյհիլը (58) և Էդեն Ազարը (83)։

«Լեսթերը» 77 միավոր է հավաքել 36 խաղերում։ «Տոտենհեմը» կարող էր նոր չեմպիոնից առաջ անցնել միայն «Չելսիի» նկատմամբ հաղթանակի դեպքում։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Տոտենհեմը» 70 միավոր ուներ։

«Լեսթերը» դարձել է 24–րդ ակումբը, որը հաղթել է Անգլիայի առաջնությունում։

«Լեսթերը» նախորդ սեզոնում զբաղեցրել է մրցաշարի 14–րդ տեղը։ Ակումբի նախորդ մեծ նվաճումը 1928/29 խաղաշրջանում ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի երկրորդ տեղն էր։ Անգլիայի առաջնությունում հաղթանակների առավելագույն թիվը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»` 20։ Երկրորդ տեղում այդ ցուցանիշով «Լիվերպուլն» է (18)։ Երրորդ տեղում «Արսենալն» է 13 չեմպիոնություններով։

Չեմպիոնի տիտղոսի նվաճումից հետո «Լեսթերը» կստանա ավելի քան £93 մլն։ Չեմպիոնական տիտղոսն առաջինն է դարձել «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի համար։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին