539.75
7.37
479.61
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ-ն` CNN-ին. Ադրբեջանը կորցրեց սպորտի և քաղաքականության տարանջատման սկզբունքի հավատարմությունն ապացուցելու հնարավորությունը

21:15
25 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը CNN ալիքին հայտնել է, որ Ադրբեջանն անվերադարձ կորցրեց սպորտի և քաղաքականության տարանջատման սկզբունքի հավատարմությունն ապացուցելու հնարավորությունը:

Այսպես է մեկնաբանել Նաղդալյանը Հայաստանի հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը` Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչի համատեքստում:

Загружается новость ... "Право"

«Արսենալի» և «Չելսիի» միջև ԵԼ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին Բաքվում: Մայիսի 21-ին «Արսենալը» հայտարարել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք: Ինքը` Մխիթարյանը, հայտնել է, որ չի մեկնի Բաքու` Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ղարաբաղյան հակամարտության պատճառով:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի ռասիստական թիրախավորման նկատմամբ հանդուրժողականությունը և անվտանգության ռիսկերի առկայությունն անհնարին դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու», - ասել է Նաղդալյանը:
«Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող էր Ադրբեջանի համար լավ հնարավորություն դառնալ` սպորտի և քաղաքականության տարանջատման սկզբունքի հավատարմությունն ապացուցելու, ինչպես նաև հադուրժողականության առկայությունը և խտրականության բացակայությունը ցույց տալու հարցում: Այդ հնարավորությունն անվերադարձ կորավ», - նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:21
06 Հունիսի 2019
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
19:45
04 Հունիսի 2019
Հաջորդ տարի Հայաստանում կհայտնվի ֆուտբոլի կանանց հավաքական. ՀՖՖ
Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում կսկսի ձևավորվել ֆուտբոլի կանանց հավաքական։
17:34
04 Հունիսի 2019
Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային (ՖՈՏՈ)
Մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
10:43
04 Հունիսի 2019
Կարեն Խաչանովն առաջին անգամ անցել է Մեծ սաղավարտի քառորդ եզրափակիչ
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս» Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
21:50
03 Հունիսի 2019
Ֆուտբոլային նոր մարզադաշտը կոչվել է Հենրիխ Մխիթարյանի հոր անունով (ՎԻԴԵՈ)
Մարզադաշտը գտնվում է Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
15:24
31 Մայիսի 2019
Euro-2019 U19 վիճակահանությունը Երևանում. Հայաստանի հավաքականը հանդես կգա «մահվան խմբում» (ՖՈՏՈ)
Ուրբաթ` մայիսի 31-ին, Երևանում կայացել է Եվրոպայի 2019 թ.-ի` մինչև 19 տարեկանների առաջնության մրցաշարի վիճակահանությունը:
01:30
30 Մայիսի 2019
«Չելսին» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր
«Չելսին» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր:
23:42
29 Մայիսի 2019
«Առաջ, Զինագործներ, ողջ սրտով ձեզ հետ եմ». Մխիթարյանն աջակցել է թիմակիցներին (ՖՈՏՈ)
«Առաջ, Զինագործներ, ողջ սրտով ձեզ հետ եմ». Մխիթարյանն աջակցել է թիմակիցներին:
23:34
29 Մայիսի 2019
Բաքվում մարզադաշտ մտնելիս լրագրողից վերցրել են Մխիթարյանի մարզաշապիկը (ՖՈՏՈ)
Բաքվում մարզադաշտ մտնելիս լրագրողից վերցրել են Մխիթարյանի մարզաշապիկը:
17:38
29 Մայիսի 2019
Լինեկերը կոչ է արել «Արսենալ»–ին հաղթանակը տոնել Մխիթարյանի խաղաշապիկով
Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Հարի Լինեկերն առաջարկով է հանդես եկել:
15:50
29 Մայիսի 2019
Давай до свидания. Վասիլի Ուտկինը հիասթափված է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցության հարցը:

13:56
29 Մայիսի 2019
Քոչարի՞, թե՞ մարզման ձև. ի՞նչ է պատկերված Օբամեյանգի հրապարակած լուսանկարում (ՎԻԴԵՈ)
Քոչարի՞, թե՞ մարզման ձև. ի՞նչ է պատկերված Օբամեյանգի հրապարակած լուսանկարում: