ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Լոնդոն, գրում է
armsport.am-ը՝ հղում անելով «Metro»-ին:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դուրս է մնացել հայտացուցակից և չի մասնակցի ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Չելսիի» հետ արտագնա հանդիպմանը:
Մանչեսթերյան թիմի հայտացուցակում չի ընդգրկվել նաև Ուեյն Ռունին:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: -0-