ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզումներ է անցկացնում Դուբայում:
«Բարև, Դուբայ: Մանչեսթեր Յունայթեդ: Ֆուտբոլային ակումբ: Քրտնաջան աշխատանք»,- գրել է Մխիթարյանը Facebook-ում հրապարակած իր նկարի տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նպատակահարմար է համարել կազմակերպել թիմի մարզումները Դուբայում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում