487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայրապետյան. «Եթե հավաքականն ԱԱ ընտրական փուլում անհաջողություն կրի, ես հրաժարական կտամ»
21:01
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա, եթե ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի, ժամեր առաջ ասել է ինքը` Հայրապետյանը, Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է azatutyun.am–ը։

Ինչպես նշել է ակումբի ղեկավար Դենիս Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ հավաքականի անհաջող ելույթի դեպքում ինքն այլևս անելիք չի ունենա ֆուտբոլում։

Ֆան ակումբի ղեկավարի այն հարցին, թե որքանո՞վ վստահ է Հայրապետյանը, որ էդպես է լինելու, ՀՖՖ նախագահն ասել է. «Ես էսքան ժամանակ ստախոս չեմ եղել, էսքան ժամանակ երբեք նման բան չեմ ասել, որ եթե հավաքականը շրջափուլում անհաջողություն կրի, ես հրաժարական կտամ, սա առաջին դեպքն է, որ ես սենց բան եմ ասում ու իմ խոսքի տերը կլինեմ»։

Միաժամանակ, տոմսերի գների իջեցման հարցում Հայրապետյանը խոստացել է քայլեր ձեռնարկել, իսկ հավաքական հմուտ ֆուտբոլիստներ հրավիրելու պահանջին ի պատասխան ասել է, որ ինքը այդ հարցին չի միջամտում։

 «Մարզչի հետ կապված հստակություն չկա՝ հնարավոր է նաև արտասահմանցի մարզիչ, մինչև տարվա վերջ էդ հարցի լուծումը կստանանք»,- ասաց իր հերթին Սարգսյանը։

Հայրապետյանը նաև ասել է, որ Վարդան Մինասյանը կտրականապես հրաժարվում է վերստին ստանձնել մարզչի պաշտոնը, և հիմա ինքը փորձելու է հրավիրել ֆրանսիական «Նանտ»-ի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին։

 Օրեր առաջ անդրադառնալով հավաքականի խնդիրներին՝ Ռուբեն Հայրապետյանը «Ազատությանը» ասել էր, որ Ալբանիայի հետ խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստներ դավաճանել են, և ինքը միայն դավաճաններին բացահայտելուց հետո կլքի պաշտոնը։

«Ես այդ խնդիրը մինչև չհարթեմ, չլուծեմ այդ խնդիրը․․․Ինքս, ազնվորեն, հոգնել եմ, ես էլ եմ սպառել ինձ: Ազնվորեն ասում եմ: Բայց ես չեմ թողնի էս վիճակում: Խնդիր կա՝ իմ ժամանակ է այդ աղբը լցվել, ես պիտի մաքրեմ ու նոր գնամ։ Ինձ այդքան չի հետաքրքրում բացահայտել պատժելը, այլ բացահայտել մաքրելը՝ որ մյուսների համար դաս լինի, մյուս սերունդները չանեն»,- ասել էր նա։

Այս հայտարարությունից հետո երեկ Ֆուտբոլի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը հակադարձել են, ասելով, որ հավաքականում տիրող վատ մթնոլորտը ֆուտբոլիստների հետ կապ չունի և իրենց թիմում դավաճանություն փնտրելը արդյունք չի տալու։ Այդ մասին ավելի մանրամասն` այստեղ>>

«Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թե՛ մեր առողջությանը, թե՛ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային»,- պնդում են նրանք։

Red Eagles ֆան ակումբի ղեկավարի խոսքով, Ռուբեն Հայրապետյանն այս հարցին ի պատասխան ասել է, որ ինքը հավաքականում մթնոլորտ չի փչացնում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: