546.58
7.56
483.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

19:55
11 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Հայաստանը: Այս մասին հայտնում է amnoc.am–ը։

Աղբյուրի հաղորդմամբ, 2018թ. Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 371 կգ (164+207) արդյունք: Նա Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտում: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր երկամարտում:

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը ու բրոնզե մեդալ նվաճեց: Նա նաև երրորդն էր պոկում վարժությունում:

Загружается новость ... "Право"

Հաղորդվում է, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Լիաննա Գյուրջյանը (81 կգ), ՏաթևՀակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):-0-

 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
15 Ապրիլի 2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
17:32
13 Ապրիլի 2019
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում:
15:24
13 Ապրիլի 2019
Հայ ծանրորդը նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթը
Հայ ծանրորդ Սամվել Գասպարյանը 102 կգ շաքային կարգում արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
12:45
13 Ապրիլի 2019
Հենրիխ Մխիթարյանը պատմել է` ինչի մասին է երազել փոքր տարիքում (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը պատմել է` ինչի մասին է երազել փոքր տարիքում:
19:48
11 Ապրիլի 2019
Տարխանովը գլխավորել է երևանյան «Փյունիկ»–ը
Ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսնադր Տարխանովը գլխավորել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
10:13
11 Ապրիլի 2019
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել:
22:50
05 Ապրիլի 2019
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը:
12:40
05 Ապրիլի 2019
Հոլանդական ակումբը խզել է Օզբիլիսի հետ պայմանագիրը սկանդալի ֆոնին
«Վիլլեմ II» հոլանդական ֆուտբոլային ակումբը խզել է վարձակալության պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։
17:59
03 Ապրիլի 2019
Արցախում կանցկացվի ֆուտբոլի 2019թ. Եվրոպայի գավաթը ConIFA–ի հովանու ներքո
Արցախի նախագահ Բակո Սահակյանն չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել:
16:37
31 Մարտի 2019
Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող
Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող:
12:06
29 Մարտի 2019
Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջարկներ է ստանում տարբեր երկրներից
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ Արջը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել:
15:18
27 Մարտի 2019
Հայտնի են դարձել «Արսենալի» ծրագրերը Մխիթարյանի վերաբերյալ
Ներկա պահին «Արսենալը» բավական միջոցներ չունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար: