ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ և Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Միհրան Հարությունյանը վիրահատվել է Գերմանիայում, գրում է մարզիկի գործակալ Արսեն Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ գրառման, վիրահատությունն ավարտված է, իսկ Միհրանն իրեն կայուն լավ է զգում։
«Շնորհակալություն բժիշկ Հերդին կատարած աշխատանքի համար: Առջևում ապաքինման երկար գործընթացն է: Ամեն ինչ կարգին է»,-ասվում է Արսեն Բադալյանի հրապարակման մեջ:
Միհրան Հարությունյանը ուսի լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ իր վրա էր վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: -0-