ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկները սպասում էին, որ վերջերս ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ադրբեջանցիների հետ խնդիրներ կունենան, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կանաց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
«Մենք համոզված էինք, որ մեր համբերությունը կհատի, ադրբեջանցիներինը` ևս: Այնուամենայնիվ, հայ և ադրբեջանցի մարզիկներն ընդամենը անցնում էին իրար կողքով` դեմքի լուրջ արտահայտությամբ», - նշեց մարզիկը:
Նա ավելացրեց, որ, բնականաբար, ադրբեջանցիները չշնորհավորեցին Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ: «Դա անելու համար կամքի ուժ է պետք», - ընդգծեց Ավդալյանը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը նորվեգական Ֆյորդեում հաղթել է Եվրոպական առաջնության թիմային ստուգարքում` հավաքելով 449 միավոր և նվաճելով 6 մեդալ` 5 ոսկե և 1 արծաթե:
Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում