ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի երկրորդ խումբն այսօր ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո, հաղորդում է
telecom.arka.am-ը։
Խումբը մեկնել է օլիմպիական մայրաքաղաք Ucom ընկերության հովանավորությամբ։
Բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին գլխավոր սպորտային ստուգատեսին, նշվում է հաղորդագրության մեջ:
Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը:
Ամառային օլիմպիական խաղերը մեկնարկում են օգոստոսի 5–ին։ -0-