+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ են նվաճել

18:19
19 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ՝ մարտի 18-ին, վազող թիրախ ձևի խառը վազք վարժության մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը, հավաքելով 1607 միավոր, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 541 միավորով գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը 535 միավորով՝ 10-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը 531 միավորով՝ 11-րդ տեղը:

Նույն օրը ատրճանակ ձևով մրցող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում 747 միավորով զբաղեցրել են 20-րդ տեղը:

Նշենք, որ մարզիկները Խորվաթիա են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մինչև մրցավայր մեկնելը հայ հրաձիգները մարզիչների գլխավորությամբ փետրվարի 1-ից 16-ը ուսումնամարզական հավաք են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:43
18 Սեպտեմբերի 2019
Թաիլանդում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ
Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ-ն կներկայացնի 9 մարզիկ:
12:14
18 Սեպտեմբերի 2019
Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը
Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը:
19:19
17 Սեպտեմբերի 2019
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
10:42
17 Սեպտեմբերի 2019
«Հիանալի լուր». Մխիթարյանի տեսանյութի 13–ամյա քենիացին գտնվել է (ՎԻԴԵՈ)
13–ամյա քենիացի տղան, ում ցույց էին տվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեսահոլովակում, գտնվել է
19:39
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին
Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածք է ստացել։
11:01
16 Սեպտեմբերի 2019
Ֆանտաստիկ նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» կազմում առաջին խաղի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Ֆանտաստիկ նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» կազմում առաջին խաղի ժամանակ:
15:27
15 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը հաղթել է բելառուսցի Գրաբովիկին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
16:47
13 Սեպտեմբերի 2019
Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
Հայազգի Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։
16:29
12 Սեպտեմբերի 2019
Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Ռոմա»–ի խաղացողի կարգավիճակում (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մարզումից լուսանկար է հրապարակել։
15:52
12 Սեպտեմբերի 2019
Արդյո՞ք նպատակահարմար է շախմատի ուսուցումը հայկական դպրոցներում. նախատեսվում են քննարկումներ
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը մտադիր է դպրոցներում շախմատի ուսուցման առավելությունների և թերությունների խորհրդարանական քննարկում նախաձեռնել:
21:00
10 Սեպտեմբերի 2019
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին (ՎԻԴԵՈ)
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին:
16:52
10 Սեպտեմբերի 2019
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ (ՖՈՏՈ)
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ: