420.79
4.21
388.47
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ֆուտբոլային նոր մարզադաշտը կոչվել է Հենրիխ Մխիթարյանի հոր անունով (ՎԻԴԵՈ)

21:50
03 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Արսենալ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր հոր` լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատվին կոչված թարմացված մարզադաշտի բացմանը։

Մարզադաշտը գտնվում է Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։ Բացման միջոցառմանը մասնակցած երեխաները հիացմունքով են դիմավորել ֆուտբոլիստին, ով մոր և քրոջ ուղեկցությամբ ժամանել է միջոցառմանը։



«Շնորհակալություն բոլորին իմ հորը և նրա խաղը հիշելու համար։ Հուսով եմ, որ այստեղ կանցկացվեն պրոֆեսիոնալ հանդիպումներ, և մարզը մարզական կդառնա։ Կարծում եմ, որ այս մարզադաշռում լավ ֆուտբոլիստներ կդաստիարակվեն»,– ասաց Հենրիխ Մխիթարյանը։

Ինչպես լրագրողներին հայտնեց Սպանդարյան համայնքի ղեկավարը, 80–ական թվականներին կառուցված մարզադաշտի վերականգնման աշխատանքները սկսվել են 2017 թվականին։ Այդ նպատակներով պետբյուջեից հատկացվել է մոտ 37 մլն դրամ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները