480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ն չի որակազրկի Պլատինիին և Բլատերին երկար ժամանակով. հայ փորձագետ
19:52
17 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՖԻՖԱ–ի ղեկավար Յոզեֆ Բլատերը և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ՈՒԵՖԱ–ի ղեկավար Միշել Պլատինին չեն որակազրկվի երկար ժամանակով, կարծում է հայտնի հայ մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը։

«Ակնհայտ է, որ այս ամբողջ պատմությունն ուղղված է Բլատերին և Պլատինիին իրենց պաշտոններից հեռացնելուն։ Իմ կարծիքով, Բլատերի և Պլատինիի որակազրկումների վերաբերյալ որոշում չի կայացվի»,– ասաց Մեհրաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը` մեկնաբանելով հնարավոր որակազրկումների մասին հայտնված տեղեկությունը։

ՖԻՖԱ–ն կհայտարարի Բլատերի և Պլատինիի երկարամյա որակազարկումների մասին>>

Ըստ նրա, առաջիկայում ՖԻՖԱ–ի նախագահի նոր ընտրություններն են, և Բլատերի բոլոր հակառակորդներն արդեն աշխատում են Պլատինիի դեմ, ով ի սկզբանե համարվել է համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի գլխավոր թեկնածու։

ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ մարդ` ՈՒԵՖԱ–ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյնը, ՖԻՖԱ–ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ֆուտբոլի ասիական համադաշնության նախագահ Սալման բին Իբրահիմ ալ Հալիֆան և ՀԱՀ բնակարանաշինության նախարար և Նելսոն Մանդելայի համախոհ Տոկիո Սեքսվալեն։

Պլատինիի թեկնածությունը ՖԻՖԱ–ի ընտրական հանձնաժողովը չի դիտարկի մինչև բոլոր պատժամիջոցների հանելը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։