ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվել է «Չելսիին», իսկ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ Հենրիխ Մխիթարյանին չի ընդգրկել թիմի հայտացուցակում:
Բրիտանական «Daily Mail»-ն անդրադարձել է այդ խնդրին, գրում է armsport–ը։
Մոուրինյու. Մխիթարյանը պետք է ավելի լավ մարզավիճակ ձեռք բերի և սպասի իր հնարավորությանը>>
«Ի՞նչն էր Ժոզե Մոուրինյուի կողմից Պոլ Պոգբայի ու Հենրիխ Մխիթարյանի նման կրեատիվ ու արտակարգ ֆուտբոլիստներին ձեռք բերելու նպատակը, եթե նա պատրաստում է այսքան բացասական խաղ ցուցադրել:
«Մանչեսթեր Յունայթեդը» տաղանդավոր կազմ ունի, սակայն նրանք պետք գրոհեն, ոչ թե «Չելսիի» հետ խաղում փորձեն ոչ-ոքի կորզել: Առաջին խաղակեսում Ջեսի Լինգարդը և Մարկուս Ռաշֆորդը կարծես պաշտպաններ լինեին: Դա բավականին պաշտպանողական է, ու ֆուտբոլիստները չեն կարող ցուցադրել իրենց որակները:
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ են Մխիթարյանի բացակայությունից>>
Ինչո՞ւ Մոուրինյուն չի օգտագործում Մխիթարյանին ու համառորեն դաշտ է դուրս բերում Ֆելաինիին: Արդյո՞ք Մխիթարյանը վնասվածք ունի, թե՞ Ժոզեն հույսեր չի կապում Հենրիխի հետ: Ֆելաինին չի արդարացնում իրեն, ու դա անդրադառնում է Պոգբայի խաղին:
The Times. Մխիթարյանը հիասթափված է Մոուրինյուի որոշումից>>
Նմանատիպ բազմաթիվ հարցեր կլինեն թիմի հանդերձարանում և հնարավոր է, որ մթնոլորտն այնտեղ դառնա պայթյունավտանգ: Մարդիկ ասում են, որ ֆուտբոլիստները պետք է հարմարվեն Մոուրինյուի ոճին, սակայն դրա հետ համաձայն չենք: Ժոզեն պետք է փոխվի՝ հարմարվելու ակումբի ավանդույթին, որն ամենահիանալի թիմն ուներ վերջին 20 տարիներին»,- գրում է պարբերականը:–0–