435.48
4.36
404.42
+11
Եղանակը Երևանում
Հայ

«Բորուսիան» լրջորեն մտադիր է վերադարձնել Մխիթարյանին. Kicker

15:37
22 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիան» ամենայն լրջությամբ դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու հարցը, հայտնում է գերմանական Kicker հեղինակավոր պարբերականը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, «Բորուսիայի» ղեկավարները դիտարկում են հայ կիսապաշտպանին որպես ուկրաինացի Անդրեյ Յարմոլենկոյի հնարավոր փոխարինում։

Միաժամանակ թիմի ղեկավարները հասկանում են, որ Մխիթարյանն ուկրաինացու անմիջական մրցակիցը չէ, սակայն հաշվի առնելով հայ կիսապաշտպանի ունիվերսալ լինելը և «Բորուսիայի» ներկայիս մարզչի երևակայությունը` կարելի է ենթադրել, որ նրա հնարավոր վերադարձը Դորտմունդ, առնվազն կսրի տեղի պայքարը թիմի հիմնական կազմում կիսապաշտպանության գոտու յուրաքանչյուր դիրքի վրա։

Սակայն Մխիթարյանի հնարավոր վերադարձի դեպքում հիմնական խնդիրը հայ կիսապաշտպանի աշխատավարձի հարցումն է։ Այն «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան կազմում է 4.5 մլն, ինչը շոշափելի գումար է գերմանական թիմի համար։ Մինչև վերջ հասկանալի չէ, կգնան արդյոք դորտմունդցիներն այդպիսի ծախսերի Մխիթարյանի համար։

Загружается новость ... "Лево"

Մխիթարյանն արդեն եղել է «Բորուսիայի» կազմում 2013–ից 2016 թվականները` խաղալով 118 պաշտոնական խաղում և խփելով 32 գոլ։

Դեկտեմբերի 20–ին Մխիթարյանն առաջին անգամ նոյեմբերից դաշտ է դուրս է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և խաղացել Անգլիայի լիգայի գավաթում «Բրիստոլ սիթիի» հետ խաղում։ ՄՅու–ն պարտվել է 1։2 հաշվով` խաղի 93–րդ րոպեին բաց թողնելով վճռական գոլը։

Դրանից առաջ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25–ին «Բրայթոնի» հետ խաղում։ Հաղորդվել է, որ այդ խաղից հետո նրա և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև կոնֆլիկտ է ծագել։

Դրանից հետո ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որ Մխիթարյանը կարող է լքել «Օլդ Թրաֆորդը», ինչն անուղղակիորեն հաստատել է նաև Մոուրինյուն, նշելով, որ եթե Մխիթարյանի համար արժանի գին առաջարկվի, ապա նա կարող է տեղափոխվել հունվարին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել
22:19
08 Հունվարի 2024
Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում