ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պրահայի կենտրոնում նախօրեին շախմատային մեծ իրադարձություն էր` յուրօրինակ մրցամարտով, հայտնում է
chess-news.ru–ն։
Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան եվրոպական ամենագեղեցիկ քաղաքի կենտրոնում շախմատ են խաղացել միանգամից 12 խաղատախտակի վրա: Դրանից առաջ պաշտոնապես դա ոչ ոք երբեք չի արել, հայտնում է կայքը։
Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:
Ինչպես մրցախաղից հետո նշել է Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդն այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է:
Մրցախաղն ընդհանուր առմամբ տևել է 3 ժամ և ավարտվել Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով: -0-