439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Ալեքսանյանն Օլիմպիադայի ամենաբրուտալ ըմբիշների հնգյակում է

20:30
20 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ELLE-ը որոշել է կազմել այս տարվա Օլիմպիական ամառային խաղերին մասնակցած ամենաբրուտալ ըմբիշների հնգյակը։

Լողորդներին սիրում են իրենց կատարյալ կազմվածքի համար, մարմնամարզիկներին՝ պլաստիկայի, հեծանվորդներին՝ դիմացկունության։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ըմբիշների մասին։ Նրանք պողպատե կամքով և կոշտ բնավորությամբ մարդիկ են, որոնց տեսնելիս հասկանում ես՝ այո, այս տղամարդը հաստատ կկարողանա պաշտպանել իր երկրորդ կեսին։ Եվ թեև նրան մեծամասնությունն աչքի չի ընկնում գրավիչ արտաքինով, բայց արիության և խարիզմայի առումով նրանք կարող են ծնկի բերել ամենագեղեցկադեմ ֆուտբոլիստին։

Եվ այսպես`

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Артур Алексанян

ELLE-ի կազմած ցուցակում է ընդգրկվել Հայաստանի օլիմպիական թիմի անդամ, ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Ի դեպ, սա 24-ամյա մարզիկի առաջին Օլիմպիադան չէ՝ նրա փառահեղ դեբյուտը կայացել է դեռևս Լոնդոնի նախորդ խաղերում, բայց այն ժամանակ Արթուրը միայն բրոնզ նվաճեց։ «Արժե, արդյո՞ք, ասել, որ չեմպիոնի ներկայիս կարգավիճակը հնարավորություն է տվել նրան դառնալ իր երկրի առաջին ներկայացուցիչը 21-րդ դարում, ով օլիմպիական ոսկի է նվաճել»,- գրում է պարբերականը։

ՌՈՄԱՆ ՎԼԱՍՈՎ

Роман Власов

Ռոման Վլասովը Նովոսիբիրսկից է, և արդեն 25 տարեկանում կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Ինչպես նշել է ըմբիշի մարզիչը, «Ռոման ամուր բնավորության և աներևակայելի զսպվածության տեր է, ինչը նրան մեծ առավելություններ է տալիս հակառակորդի նկատմամբ»։ Պետք է նշել, որ այդ որակները նրան պետք են եկել նաև առօրյայում՝ Վլասովը նաև իրավաբանի դիպլոմ ունի։

ԴԱՎԻԹ ՃԱԿՎԵԹԱՁԵ

Давит Чакветадзе

Այս տարի հունահռոմեական ոճի 23-ամյա ռուս ըմբիշ Դավիթ Ճակվեթաձեն նվաճեց իր առաջին օլիմպիական մեդալը մինչև 85 կգ քաշային կարգում։ Բայց, դատելով նրանից, որ վերջին մի քանի տարիներին մարզիկը չի պարտվել ոչ մի խոշոր մրցաշարում, կարելի է փաստել, որ նրա ներուժն անսահմանափակ է։

ԴԵՆԻՍ ԿՈՒԴԼԱ

Денис Кудла

Շատ ռուսական անունով գերմանացի ըմբիշ Դենիսն այս օլիմպիադայում մինչև 85 կգ քաշային կարգում բրոնզ նվաճեց։ Բայց նա դարձավ հունահռոմեական ըմբշամարտի երկրպագու աղջիկների բացարձակ ֆավորիտը։

ՔԱՅԼ ՍՆԱՅԴԵՐ

Кайл Снайдер

Ազատ ոճի ամերիկացի ըմբիշին շատերը մարզական վունդերքինդ են անվանում։ 19 տարեկանում նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը, ով ունի մինչև 97 կգ քաշային կարգում ոսկի նվաճելու բոլոր հնարավորությունները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը