ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
Ինչպես հայտնում է
armsport.ru-ն, 97 կգ քաշային կարգում ըմբիշը պայքարը սկսել է 1/32 եզրափակչում, որտեղ գոտեմարտել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Առաջնությունն անցկացվում է մայրաքաղաք Նուր Սուլթանում: -0-