ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղում «Արսենալը» զիջել է «Մանչեսթեր Սիթիին» բոլոր ցուցանիշներով և պարտվել ջախջախիչ 3։0 հաշվով։
«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել խաղին, քանի որ, ըստ մրցաշարի կանոնակարգի, չէր կարող խաղալ լոնդոնցիների համար, հաշվի առնելով այն, որ նա արդեն հայտավորված է Գավաթում իր նախկին ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Գոլերով աչքի են ընկել Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին և Դավիդ Սիլվան։
Загружается новость ... "Лево"
Այս տիտղոսը «Մանչեսթեր Սիթիի» համար առաջինն է Հոսեփ Գվարդիոլայի ղեկավարության օրոք։ Իսկ պատմության մեջ այս Գավաթը հինգերորդն է ակումբի համար։ Ավելի վաղ թիմն այդ տիտղոսին արժանացել է 1970, 1976, 2014 և 2016 թվականներին։
BBC–ի փոխանցմամբ, «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը, մեկնաբանելով եզրափակչի պարտությունը, հայտնել է, որ թիմի «բախտը չի բերել», և որ մանչեսթերցիների երկրորդ գոլը խփվել է «խաղից դուրս» վիճակից։ Նա միաժամանակ նշել է, որ «ՄանՍիթին» արժանի է հաղթանակի։ -0-