ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել, տեղեկանում ենք շաբաթ թուրքական «Բեշիկթաշի» ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումից:
Անձամբ Արաս Օզբիլիսը
ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ վնասվածքը բավականին լուրջ է՝ ուսահոդի խախտում:
ՀՖՖ կայքը տեղեկացրել է, որ Օզբիլիսը նախօրեին վիրահատվել է: Օզբիլիսի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Օզբիլիսի
վիրահատությունը բարեհաջող է անցել: -0-