526.4
7.25
475.99
+32
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն ներդնել Հայաստանում մարզադաշտի կառուցման գործում (ՎԻԴԵՈ)

19:59
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր ազգային մարզադաշտի կառուցման համար ներդրողը պատրաստ է ներդնել 300 մլն դոլար, Facebook–ի իր էջում գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

«Առաջարկն արդեն փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա առաջխաղացման համար»,– ասաց նա։ Փոխնախարարը հայտնել է, որ դեռևս ապրիլի վերջին եղել է ԱՄՆ–ում, որ տեղում բանակցություններ վարի պոտենցիալ ներդրողի հետ։

«Բանակցություններն անցել են ավելի քան հաջողված, և ամերիկացի ներդրողն արդեն պաշտոնական առաջարկ է կազմել ու ուղղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Առաջարկում նշվում է, որ ներդրողը պատրաստ է մինչև 300 մլն դոլար ներդնել Հայաստանում ՈՒԵՖԱ–ի չորրորդ կարգի մարզադաշտի կառուցման մեջ»,– ասաց Լոռեցյանը։

Նա հայտնեց, որ մարզադաշտի տարողությունը կկազմի մոտ 35-40 հազար տեղ և կհամապատասխանի ամենաբարձր միջազգային չափանիշներին։ «Այժմ քննարկումներ են տարվում մարզադաշտի հնարավոր տեղի վերաբերյալ։ Ցանկանում եմ միանգամից նշել, որ, հավանաբար, մարզադաշտը կկառուցվի Երևանի տարածքում, քանի որ չորրորդ կարգի մարզադաշտը Երևանի սահմաններից դուրս կզրկի մեզ ամենաբարձր կարգի միջազգային հանդիպումներ ընդունելու հնարավորությունից»,– հայտնեց փոխնախարարը։



Լոռեցյանի խոսքով, միջազգային հանդիպումների ընդունման համար պետք է համապատասխան ենթակառուցվածք, որը Երևանից դուրս բացակայում է։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՈՒԵՖԱ–ն կարող է որակազրկել Երևանի Հանրապետական մարզադաշտը, իսկ նոր մարզադաշտի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլարի ներդրում։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:30
21 Օգոստոսի 2019
Արաս Օզբիլիսը խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ
Վաղաժամ լուծարման համար ֆուտբոլիստն ակումբից կստանա 2.25 մլն եվրո։
11:07
19 Օգոստոսի 2019
Յանա Եգորյանը ցույց է տվել, թե ինչպես ճիշտ մարզվել (ՎՒԴԵՈ)
Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, սուսերամարտիկ Յանա Եգորյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր մարզումներից:
17:24
17 Օգոստոսի 2019
Լևոն Արոնյանը կրկին կպայքարի շախմատի աշխարհի Գավաթի համար
Չորս գրոսմայստերներ Հայաստանից կպայքարեն ՖԻԴԵ 2019-ի շախմատի աշխարհի Գավաթի համար
11:35
15 Օգոստոսի 2019
«Արարատ–Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին` դուրս գալով ԵԼ–ի փլեյ–օֆֆ (ՎԻԴԵՈ)
«Արարատ–Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին` դուրս գալով ԵԼ–ի փլեյ–օֆֆ:
15:21
11 Օգոստոսի 2019
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում
Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
12:37
11 Օգոստոսի 2019
Ըմբիշ Նորայր Հախոյանը՝ Ըմբշամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Ըմբիշ Նորայր Հախոյանը նվաճել է Ըմբշամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալ։
10:42
09 Օգոստոսի 2019
Կարեն Խաչանովն անցել է թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ Մոնրեալում
Ռուսաստանցին երեք սեթերում առաջ է անցել կանադացի հակառակորդից
10:35
07 Օգոստոսի 2019
«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք». Փաշինյանը մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացմանը (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նախօրեին Ստեփանակերտում մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։
13:56
05 Օգոստոսի 2019
Poland Open. Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։
13:25
05 Օգոստոսի 2019
Հայաստանի Մ18 կանանց բասկետբոլի հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության
Հայաստանի Մ18 կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր։
16:20
01 Օգոստոսի 2019
Հայաստանը կազատի Համահայկական խաղերի մասնակիցներին պետտուրքի վճարումից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց ամառային 7-րդ Համահայկական խաղերի օտարերկրացի մասնակիցներին մուտքի պետական տուրքից ազատելու նախագծին:
20:46
25 Հուլիսի 2019
Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով իջել է ՖԻՖԱ–ի վարկանիշում
Չորրորդ տուրից հետո Հայաստանը 6 միավորով տեղափոխվել է 3–րդ տեղ J խմբում։