486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շախմատիստները Եվրոպայի թիմային առաջնության ֆավորիտների թվում են. Սմագին
17:51
10 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի, Հայաստանի և Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականները Իսլանդիայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի հիմնական հավակնորդների թվում են, կարծում է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։

Մրցաշարը կանցկացվի Ռեյկյավիկում նոյեմբերի 12–22–ը շվեյցարական համակարգով, 9 տուրով։

«Եվրոպայի առաջնությունը 2016 թ.–ի համաշխարհային օլիմպիադայից առաջ անցկացվող վերջին խոշոր թիմային մրցաշարն է։ Եվ մեծ թվով հավաքականներ կողմնորոշվելու են ապագա կազմերի հարցում», –  հեռախոսով ասել է Սմագինը «Р-Спорт» գործակալությանը։

Ուժեղագույն շախմատիստները կներկայացնեն Հայաստանն Իսլանդիայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությունում>>

Նա նշել է, որ հաղթանակին հավակնում են մի շարք թիմեր, սակայն մրցաշարը փոքր–ինչ առանձնահատուկ է։ «Ի տարբերություն օլիմպիադայի կամ աշխարհի առաջնության, այստեղ չեն լինի Չինաստանի և ԱՄՆ–ի հզոր հավաքականները։ Թերևս, իմ կարծիքով, հաղթանակի հավակնորդների եռյակը հետևյալն է` Ռուսաստան, Հայաստան, Ֆրանսիա», – նշել է Սմագինը։

Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատային թագի հավակնորդների մրցաշարին>>

Ֆեդերացիայի փոխնախագահը դժվարացել է գնահատել հաջողության հասնելու ռուսների հնարավորությունները։ «Մենք արդեն բազմաթիվ տարիներ բոլոր մրցաշարերում վարկանիշային ֆավորիտներ ենք, սակայն, ցավոք, քիչ բան ենք շահել։ Եվ վերջին արդյունքների լույս ներքո այդքան էլ լավատեսակն չէ խոսել այն մասին, որ մենք կլինենք առաջինը։ Սակայն մեր թիմը հարյուր տոկոսանոց ֆավորիտ է և կարող է հաղթել։ Բայց, հիշելով անցյալը, կարող է նաև չհաղթել, ավելին, կարող է անգամ չհայտնվել եռյակում։ Ռուսաստանի հավաքականը խոցելի է նման անկանխատեսելիության պատճառով», – ավելացրել է նա։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում: