485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է բանակցել «Բորուսիայի» հետ
18:12
11 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Kicker»-ին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»:

«Արդեն մեկ տարի է՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին լուրեր են շրջանառվում, բայց ես դեռ Դորտմունդում եմ: «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրս, իսկ ես գործակալիս (Մինո Ռայոլա) հետ պատրաստ եմ բանակցությունների: Երբ ժամանակը գա, մենք կքննարկենք ամեն ինչ»,-ասել է Մխիթարյանը, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

Մխիթարյան. սա իմ կարիերայի ամենահաջող խաղաշրջաններից մեկն է>>

Մխիթարյանը նաև նշել է, որ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նվիրած գիրքը կարդալուց հետո շատ է փոխվել:

«Նախկինում ես շատ էի մտածում իմ խաղի մասին, չիրացրած պահերի համար քննադատում էի ինքս ինձ, իսկ հիմա նման դրվագներից հետո կարող եմ հանգիստ ծիծաղել: Ես շատ բան սովորել եմ Թոմաս Տուխելի նվիրած գրքից: Այնպիսի տպավորություն է՝ ասես այն ինձ համար էր գրված: Այդ գրքում ներկայացված է այն ամենը, ինչ ես նախկինում սխալ եմ արել, իսկ հիմա անում եմ այնպես, ինչպես խորհուրդ է տրվում գրքում»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 17–րդ տեղն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում>>

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին: