486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկներն արդեն Ռիոյի Օլիմպիադայի 11 ուղեգիր են նվաճել
16:53
24 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականին հայ մարզիկներն արդեն 11 ուղեգիր են նվաճել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության, լրագրողներին ասաց Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` ամփոփելով տարին։

«Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքը կարելի է դիտարկել երկու պրիզմաներով։ Նախևառաջ, դրանք մարզիկների բարձր արդյունքներն են, երկրորդ, ինչը մեզ համար առավել կարևոր է, օլիպիական ուղեգրերի նվաճումը»,– ասաց Ռոստոմյանը։

Ըստ նրա, այս տարի հայ մարզիկները 11 ուղեգիր են ստացել, սակայն հաջորդ տարի ծրագրվում է նվաճել ևս 13-16 ուղեգիր։ «Եթե մենք կարողանանք արդյունքում օլիմպիական խաղերի 25-26 ուղեգիր ստանալ, ապա կարող ենք մեր աշխատանքը բավարար համարել»,– ասաց Ռոստոմյանը։

Գլխավոր քարտուղարն ավելացրեց, որ 2015 թվականը բավականին հագեցած էր Ազգային օլիմպիական կոմիտեի համար։ «Այս տարի մենք կարևորագույն երեք միջոցառումներ ենք ունեցել` Բաքվի եվրոպական խաղերը, ԱՕԿ–ի 25–ամյակը, ինչպես նաև Օլիմպիական նոր գյուղի բացումը»,– նշեց Ռոստոմյանը։

Ըստ նրա, 2015 թվականին որոշ մարզիկներ լավ արդյունքների են հասել, իսկ որոշ մարզաձևերում հայկական հավաքականները չեն կարողացել արդարացնել հույսերը։

«Մեզ ուրախացրել են մարմնամարզության հաջողությունները, սակայն ցանկալի արդյունքներ չկարողացանք ցույց տալ բռնցքամարտում։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մեր բռնցքամարտիկները կկարողանան Ռիոյի Խաղերի ուղեգրեր նվաճել։ Իհարկե, շատ դժվար կլինի, քանի որ մրցաշարերն անցնելու են Բաքվում և Ստամբորլում, բայց բոլորս պետք է օգնենք մեր բռնցքամարտիկներին, որ նրանք կարողանան լավ ելույթ ունենալ»,– ավելացրեց Ռոստոմյանը։

Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016 թվականի օգոստոսի 5–ից 21–ը Ռիո դե Ժանեյրոյում։ Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարը կանցկացվի երկրի մյուս քաղաքներում` Բելու–Օրիզոնտիում, Բրազիլիայում, Սալվադորում և Սան Պաուլուում։

Դրանք կլինեն առաջին Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվում են Հարավային Ամերիկայում, երկրորդը` Լատինական Ամերիկայում Մեխիկոյի 1968 թվականի Օլիմպիական խաղերից հետո և հարավային կիսագնդում առաջինը` 2000 թվականից հետո։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը: