478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է օտարերկրացի բարձրակարգ մասնագետ լինի
17:50
10 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը պետք է վստահել միջազգային մեծ փորձով օտարերկրացի բարձրակարգ մասնագետի, կարծում է մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը։

Հինգշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Երևանի «Արարատի» 59–ամյա մարզիչ Վարուժան Սուքիասյանին։

«Երկրի հավաքականը մարտարվեստների ուսուցման պլացդարմ չէ։ Այստեղ տեղ չունեն ամենամյա կամ եռամսյակային փորձերը, դրան պետք է շատ լուրջ մոտենալ։ Հայկական ֆուտբոլի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»,– ասաց Մեհրաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, երկրի հավաքականի առջև ԱԱ-2018–ի եզրափակիչ անցնելու խնդիր է դրված, նույնիսկ եթե ոչ Ֆեդերացիայի ղեկավարության կողմից։    

Հայաստանի ֆուտբոլի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը>>

«Դա են պահանջում երկրպագուները, ովքեր, ամենայն հավանականությամբ, ամենից շատ են դա ցանկանում և շահագրգռված են դրանով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կատարել է իր ընտրությունը։ Մենք լավ ենք հիշում այն ամենը, ինչ կատարվում էր գլխավոր մարզչի պաշտոնի հետ ԱԱ-2016–ի ընտրական փուլում, և մենք բոլորս տեսանք, թե ինչ դրանից ստացվեց։ Անձամբ ես չեմ ցանկանում, որ այս անգամ էլ այդպիսի խոշոր սխալներ լինեն»,– ասաց փորձագետը։

«Տա Աստված, որ Վարուժան Սուքիասյանի մոտ ամեն ինչ լավ ստացվի, թեև դժվար եմ դրան հավատում։ Անկասկած, Սուքիասյանը մեր ֆուտբոլի ամենափորձառու մասնագետներից է և վայելում է Հայաստանի ֆուտբոլային աշխարհի հարգանքը։ Կցանկանայի, որ այդ հարգանքը կրկնապատկվի ԱԱ ընտրական փուլից հետո։ Շնորհավորում եմ Վարուժան Սուքիասյանին, պտղաբեր աշխատանք եմ մաղթում։ Հայաստանի հավաքականը, որպես թիմ, որն ապացուցել է, որ շատ բանի է ընդունակ, սխալվելու իրավունք չունի»,– ավելացրեց նա։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
10:39
12 Սեպտեմբերի 2017
Արոնյանը դժվար պայքարում Աշխարհի գավաթի 1/8 ուղեգիր նվաճեց
Ավարտվել է Արոնյան–Մատլակով պարտիան։