546.58
7.56
483.4
+9
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը (ՎԻԴԵՈ)

22:50
05 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:

Կարևորելով մայրաքաղաքում նման կարգի մրցաշարի անցակացումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի մրցաշարն անցնի հավուր պատշաճի:

«Սա մեր երկրի պատմության մեջ երևի թե խոշորագույն սպորտային միջոցառումն է լինելու: Երևանն ու Հայաստանը հուլիս ամսվա ընթացքում դառնալու են իսկապես Եվրոպայի կենտրոնը: Երևան քաղաքը պատրաստ է ընդունելու մասնակիցներին և զբոսաշրջիկներին»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
15 Ապրիլի 2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
17:32
13 Ապրիլի 2019
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում:
15:24
13 Ապրիլի 2019
Հայ ծանրորդը նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթը
Հայ ծանրորդ Սամվել Գասպարյանը 102 կգ շաքային կարգում արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
12:45
13 Ապրիլի 2019
Հենրիխ Մխիթարյանը պատմել է` ինչի մասին է երազել փոքր տարիքում (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը պատմել է` ինչի մասին է երազել փոքր տարիքում:
19:55
11 Ապրիլի 2019
Հայաստանի առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Հայաստանը:
19:48
11 Ապրիլի 2019
Տարխանովը գլխավորել է երևանյան «Փյունիկ»–ը
Ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսնադր Տարխանովը գլխավորել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
10:13
11 Ապրիլի 2019
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել:
12:40
05 Ապրիլի 2019
Հոլանդական ակումբը խզել է Օզբիլիսի հետ պայմանագիրը սկանդալի ֆոնին
«Վիլլեմ II» հոլանդական ֆուտբոլային ակումբը խզել է վարձակալության պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։
17:59
03 Ապրիլի 2019
Արցախում կանցկացվի ֆուտբոլի 2019թ. Եվրոպայի գավաթը ConIFA–ի հովանու ներքո
Արցախի նախագահ Բակո Սահակյանն չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել:
16:37
31 Մարտի 2019
Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող
Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող:
12:06
29 Մարտի 2019
Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջարկներ է ստանում տարբեր երկրներից
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ Արջը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել:
15:18
27 Մարտի 2019
Հայտնի են դարձել «Արսենալի» ծրագրերը Մխիթարյանի վերաբերյալ
Ներկա պահին «Արսենալը» բավական միջոցներ չունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար: