+20
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանցկացվի Քունգ ֆուի աշխարհի գավաթը` 300 մարզիկների մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)

12:59
08 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհի 17 երկրների մոտ 300 մարզիկներ կմասնակցեն հունիսի 8–9–ը Երևանում անցկացվող Քունգ ֆուի աշխարհի գավաթին, տեղեկացրեց Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը։

«Նախորդ տարի Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում Աշխարհի գավաթի անցկացման հայտը։ Նախադրյալ դարձավ մեզ մոտ Եվրոպայի 2018թ.–ի բաց առաջնության հաջող անցկացումը», – ասաց նա ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Նա նաև տեղեկացրեց, որ մրցավարների զգալի մասը ներկայացնում են Միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը` մրցումների աննախադեպ որակն ապահովելու համար։ 

«Մրցավարների կոլեգիան կգլխավորի Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ֆու Մինվելը, ով արևելյան մարտարվեստների հայտնի վարպետ է` Շանհայից։ Մրցավարների թվում է նաև Ռուսաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Կամիլ Ռաբադանովը», – նշեց Հարությունյանն` ավելացնելով, որ մրցաշարի բացումը տեղի կունենա հունիսի 8–ին «Միկա» մարզադաշտում, մուտքն ազատ է։  

«Մրցումների շրջանակում սպասվում են ինչպես չինացի վարպետների շոուներ, այնպես էլ մրցաշարեր` պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ», – ասաց Հարությունյանը։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:19
17 Սեպտեմբերի 2019
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
10:42
17 Սեպտեմբերի 2019
«Հիանալի լուր». Մխիթարյանի տեսանյութի 13–ամյա քենիացին գտնվել է (ՎԻԴԵՈ)
13–ամյա քենիացի տղան, ում ցույց էին տվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեսահոլովակում, գտնվել է
19:39
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին
Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածք է ստացել։
11:01
16 Սեպտեմբերի 2019
Ֆանտաստիկ նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» կազմում առաջին խաղի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Ֆանտաստիկ նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» կազմում առաջին խաղի ժամանակ:
15:27
15 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը հաղթել է բելառուսցի Գրաբովիկին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
16:47
13 Սեպտեմբերի 2019
Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
Հայազգի Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։
16:29
12 Սեպտեմբերի 2019
Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Ռոմա»–ի խաղացողի կարգավիճակում (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մարզումից լուսանկար է հրապարակել։
15:52
12 Սեպտեմբերի 2019
Արդյո՞ք նպատակահարմար է շախմատի ուսուցումը հայկական դպրոցներում. նախատեսվում են քննարկումներ
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը մտադիր է դպրոցներում շախմատի ուսուցման առավելությունների և թերությունների խորհրդարանական քննարկում նախաձեռնել:
21:00
10 Սեպտեմբերի 2019
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին (ՎԻԴԵՈ)
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին:
16:52
10 Սեպտեմբերի 2019
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ (ՖՈՏՈ)
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ:
00:32
09 Սեպտեմբերի 2019
Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը հրաժարական է տվել Հայաստանից կրած պարտությունից հետո
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Եվրո–2020–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանից կրած պարտությունից հետո։
19:47
08 Սեպտեմբերի 2019
Հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց բոսնիացիներին 4:2 հաշվով
Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հանդիպումն անցկացվեց Երևանի Հանրապետական մարզադաշտում: