539.06
7.43
478.4
+31
Եղանակը Երևանում
Հայ

ՈւԵՖԱ–ն կարող է որակազրկել Հանրապետական մարզադաշտը, նորը կառուցելու համար կպահանջվի 100մլն դոլար

16:02
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ն կարող է որակազրկել Հանրապետական մարզադաշտը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասաց Արթուր Վանեցյանը։

«Ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։ Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի,  որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշեց Վանեցյանը։

Загружается новость ... "Лево"

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց մարզադաշտի կառուցման համար տարածք հատկացնելը, ինչը թույլ կտա նաև կազմակերպել միջազգային խաղեր։

«Հարկավոր է գտնել լավ լուծում համաչափ զարգացման համար, այդ թվում` հաշվի առնելով օդանավակայանին մոտ լինելու փաստը։ Կա գաղափար, օրինակ, որ մարզադաշտը տեղակայված լինի «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու մոտակայքում», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ նոր մարզադաշտի կառուցման համար նախատեսված ներդրումները կկազմեն մոտ 100 մլն դոլար։

Վարչապետը նաև հետաքրքրվեց «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման հնարավորության մասին, ինչին ի պատասխան` Վանեցյանը նշեց, որ մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ։

«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք է 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի։ Ուղղակի անհնար է «Հրազդան» մարզադաշտը հարմարաեցնել այդ պայմաններին», – ասաց Վանեցյանը։ 

Նրա խոսքով, ֆինանսական միջոցների առկայության դեպքում մարզադաշտը կարելի է վերանորոգել և օգտագործել տեղական խաղերի անցկացման համար, ինչի մասին արդեն ընթանում են բանակցություններ մարզադաշտի սեփականատիրոջ հետ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իր հերթին նշեց, որ չինացի ներդրողները հետաքրքրված են ՀՀ–ում մարզադաշտ կառուցելու հարցում։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:20
15 Հունիսի 2019
Վանեցյանը նշել է այն գլխավոր խնդիրը, որը հաջողվել է լուծել հայկական ֆուտբոլում
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց այն խնդիրը, որը հաջողվեց լուծել հայկական ֆուտբոլում:

10:53
12 Հունիսի 2019
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ. վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ. վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին:
00:59
12 Հունիսի 2019
Հայաստանի հավաքականը հաղթեց հույներին արտագնա խաղում ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում 3։2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին։
20:25
11 Հունիսի 2019
Սպասված իրադարձություն. Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ
Սպասված իրադարձություն. Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ:
13:55
09 Հունիսի 2019
Երիտասարդական ԵԱ․ Հայաստանը ներկայացնող ազատ ոճայինները 2 բրոնզե մեդալ են նվաճել
Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
11:00
09 Հունիսի 2019
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն
Ծանրորդ Վարազդատ Լալայանը հռչակվել է Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
22:31
08 Հունիսի 2019
Հայաստանի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը Եվրո–2020–ի որակավորման փուլում
Հայաստանի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը Եվրո–2020–ի որակավորման փուլում:
12:59
08 Հունիսի 2019
Երևանում կանցկացվի Քունգ ֆուի աշխարհի գավաթը` 300 մարզիկների մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանում կանցկացվի Քունգ ֆուի աշխարհի գավաթը` 300 մարզիկների մասնակցությամբ:
10:21
06 Հունիսի 2019
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
19:45
04 Հունիսի 2019
Հաջորդ տարի Հայաստանում կհայտնվի ֆուտբոլի կանանց հավաքական. ՀՖՖ
Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում կսկսի ձևավորվել ֆուտբոլի կանանց հավաքական։
17:34
04 Հունիսի 2019
Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային (ՖՈՏՈ)
Մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
10:43
04 Հունիսի 2019
Կարեն Խաչանովն առաջին անգամ անցել է Մեծ սաղավարտի քառորդ եզրափակիչ
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս» Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել: