+20
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյանը` «Ռոմա» տեղափոխվելու մասին. «Հուսով եմ, որ մարզիչը կօգնի ինձ դրսևորել լավագույն որակներս» (ՎԻԴԵՈ)

14:36
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով նոր ակումբ անցնելուց  հետո։

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին։ Խոսելով ակումբի ղեկավարների հետ` հասկացա, որ թիմի առաջ մեծ նպատակներ են դրված, որ ավարտեն Չեմպիոնների լիգայի զոնայում (А սերիա, խմբգր.), որ կարողանան պայքարել Եվրոպա լիգայի ֆինալ դուրս գալու համար, նաև Իտալիայի գավաթի համար։ Ինչքան տեղյակ եմ` թիմի նոր մարզիչ ունի և շատ նոր ֆուտբոլիստներ», – նշել է Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում` ավելացնելով, որ դա լավ կլինի նաև իր համար, որովհետև թիմը նոր է սկսում ձևավորվել, և նա կկարողանա իր ներդրումն ունենալ։   

«Փորձելու եմ ամեն ինչ անել, որ օգնեմ ակումբին, և հուսով եմ, որ մարզիչը կօգնի ինձ դրսևորել լավագույն որակներս», – ընդգծել է Մխիթարյանը։ 

Մխիթարյանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը` սեպտեմբերի 2–ին, վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ռոմա» իտալական ակումբ։ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ.–ի հունիսի 30–ը։ Իտալական ակումբը Մխիթարյանի համար «Արսենալին» վճարել է 3 մլն եվրո։ Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:37
20 Սեպտեմբերի 2019
Ջորկաեֆը կայցելի Հայաստան FIFA-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով (ՖՈՏՈ)
Ջորկաեֆը կայցելի Հայաստան FIFA-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով:
12:30
20 Սեպտեմբերի 2019
Հաբիբ Նուրմագոմեդովը հայ լեգենդի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
UFC  չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» հետ ՊՍԺ–ի խաղին։
12:43
18 Սեպտեմբերի 2019
Թաիլանդում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ
Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ-ն կներկայացնի 9 մարզիկ:
12:14
18 Սեպտեմբերի 2019
Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը
Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը:
19:19
17 Սեպտեմբերի 2019
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
10:42
17 Սեպտեմբերի 2019
«Հիանալի լուր». Մխիթարյանի տեսանյութի 13–ամյա քենիացին գտնվել է (ՎԻԴԵՈ)
13–ամյա քենիացի տղան, ում ցույց էին տվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեսահոլովակում, գտնվել է
19:39
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին
Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածք է ստացել։
11:01
16 Սեպտեմբերի 2019
Ֆանտաստիկ նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» կազմում առաջին խաղի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Ֆանտաստիկ նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Ռոմայի» կազմում առաջին խաղի ժամանակ:
15:27
15 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը հաղթել է բելառուսցի Գրաբովիկին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
16:47
13 Սեպտեմբերի 2019
Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
Հայազգի Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։
16:29
12 Սեպտեմբերի 2019
Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Ռոմա»–ի խաղացողի կարգավիճակում (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մարզումից լուսանկար է հրապարակել։
15:52
12 Սեպտեմբերի 2019
Արդյո՞ք նպատակահարմար է շախմատի ուսուցումը հայկական դպրոցներում. նախատեսվում են քննարկումներ
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը մտադիր է դպրոցներում շախմատի ուսուցման առավելությունների և թերությունների խորհրդարանական քննարկում նախաձեռնել: