ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Transfermarkt–ը հունիսի 3–ին թարմացրել է իտալական A սերիայի ֆուտբոլիստների գները։ Այս մասին հաղորդում է
sportnk.ru–ն։
Загружается новость ... "Лево"
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 մլն եվրոյով և կազմում է 15 մլն եվրո։
Օրերս Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որը նախատեսված է մինչև 2022թ.–ի ամառ։
32–ամյա Մխիթարյանը 2020թ.–ի սեպտեմբերին «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա», որի կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։–0–