ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դարձավ Անդորրայում ավարտված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Մեր ընտրանին եզրափակիչում 79։73 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին։
Հայաստանի հավաքականի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող:
Լավագույն հնգյակում ընդգրկվեց նաև Մերի Մարգարյանը:–0–