ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր հայ օլիմպիականներից մրցելույթ են ունեցել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Загружается новость ... "Лево"
Բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 5:0։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ․ մենամարտը կայանալու է հուլիսի 31-ին։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրել է 18-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլը:
Տոկիոյում հայ մարզիկների մրցելույթներին հետևում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։-0-