534.18
7.56
476.18
-273
Եղանակը Երևանում
Հայ

2018 թ.–ի 10 ամենակարևոր սպորտային իրադարձություններն` ըստ «Նովոստի–Արմենիա»–ի

11:39
26 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անցնող տարին շատ բուռն ու հագեցած էր անկախ Հայաստանի պատմության մեջ։ Անխոս, հիմնական իրադարձությունները գրանցվել են քաղաքականության ոլորտում, սակայն սպորտային ոլորտը ևս ուրախացրել է հայ մարզասերներին մի շարք հաղթանակներով, մեծ ձեռքբերումներով և լուրջ փոփոխություններով։

10. Յուրա Մովսիսյանի վերադարձը

Юра Мовсисян

Կարճ ժամանակով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձած Վարդան Մինասյանը թիմ վերադարձրեց նաև հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով չէր հրավիրվել հավաքական 2015 թ.–ից։

Մովսիսյանը կոնֆլիկտի մեջ էր նաև ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ, ով մեղադրում էր Մովսիսյանին կարգապահությունը խախտելու մեջ։
Հարձակվողի վերադարձը հաջողվեց։ Մովսիսյանը ներառվեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում` 6 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։

9. Արթուր Աբրահամը կրկին դարձավ չեմպիոն WBO International վարկածով

Артур Абрахам

Գերմանաբնակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապրիլի 28–ին հաղթեց դանիացի բռնցքամարտիկ Պատրիկ Նիլսենին։

38–ամյա Աբրահամը, ով հաղթեց 12 ռաունդանոց մենամարտում, դարձավ տիտղոսակիր երկրորդ միջին քաշային կարգում WBO International վարկածով։ 

Իր հաջորդ մենամարտն Աբրահամը կանցկացնի արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

8. Հայ ըմբիշների փայլուն մրցելույթը Ստամբուլում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 3 մեդալ Ստամբուլում անցկացվող Եվրոպայի առաջնությունում (մինչև 23 տարեկան)։

Հայկական հավաքականի անդամներ Նորայր Ախոյանը (մինչև 55 կգ քաշային կարգ), Սլավիկ Գալստյանը (մինչև 63կգ) և Արման Բաղդասարյանը (մինչև 72կգ) դարձան առաջնության բրոնզե մեդալակիրներ։

7. Հայ ըմբիշը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի և′ աշխարհի, և′  Եվրոպայի չեմպիոն

Максим Манукян

Այս տարվա մայիսն իսկական հաղթանակների ժամանակաշրջան էր հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի համար։ Լինելով աշխարհի չեմպիոն` Մանուկյանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Առաջնությունն անցկացվում էր Ռուսաստանում ապրիլի 30–ից մայիսի 6–ը։ Մանուկյանը 9։0 հաշվով հաղթեց բելառուսցի մարզիկ Վիկտոր Սասունովսկուն։ 

6. Հայ մարտիկ Գեղարդ Մուսասին դարձավ Bellator–ի չեմպիոն միջին քաշային կարգում

Гегард Мусаси

Խառը մենամարտերի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին Bellator 200–ի գլխավոր մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ռաֆայել Կառվալիոյին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում։

Սա Մուսասիի 7–րդ անընդմեջ հաղթանակն է։ Նախորդ մենամարտում Մուսասին, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթեց Ալեքսանդր Շլեմենկոյին։

Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ է։ Նա էթնիկ հայ է, ծնվել է Իրանում` արցախահայերի ընտանիքում։

5. Արոնյանի վերջին տեղը Հավակնորդների մրցաշարում

Левон Аронян шахматист

Ցավոք, սպորտը պարգևում է ոչ միայն ուրախություն, այլև ստիպում է զգալ պարտությունների դառնությունը։ 2018թ.–ին հայկական սպորտային ոլորտում ամենահիասթափեցնող իրադարձությունը դարձավ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի թույլ ելույթները Հավակնորդների մրցաշարում։ Արոնյանը, 14 հնարավոր միավորներից հավաքելով ընդամենը 4,5 միավոր, վերջին տեղով ավարտեց մրցաշարը։

4. Հայազգի բռնցքամարտիկը դարձավ բռնցքմարատի աշխարհի չեմպիոն գերթեթև քաշային կարգում 

артем далакян.jpg

Փետրվարին ԱՄՆ–ում կայացավ գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը։ Չեմպիոնի թափուր տիտղոսի համար ուժերը չափում էին Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալլաքյանն ու ամերիկացի Բրայան Վիլորիան։ Մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթող ճանաչվեց Դալլաքյանը` 118–110։ Այսպիսով, Դալլաքյանը նվաճեց WBO վարկածով չեմպիոնական գոտին։

Արտյոմ Դալլայքանը շարունակեց հայ բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի փառահեղ ավանդույթները, ովքեր տարբեր տարիներին և քաշային տարբեր կատեգորիաներում արժանացել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը։  

3. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախողումն Ազգերի լիգայի ընտրական փուլում

Матч Армения - Черногория, Сборная Армении по футболу

Վարկանիշի առաջին եռյակը բացում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախողումն Ազգերի լիգայի ընտրական փուլում։

Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականը տասը միավորով իր խմբում զբաղեցրեց 2–րդ տեղը։ Խմբի հաղթող ճանաչվեցին մակեդոնացիները, որոնք վաստակեցին 15 միավոր։ 6 միավորով երրորդ տեղում է Ջիբրալթարի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի հավաքականը, որը վաստակել է 4 միավոր։

Զբաղեցնելով երկրորդ տեղը խմբում` Հայաստանի հավաքականը մնաց D դիվիզիոն 4–րդ խմբում և չկարողացավ ներառվել ավելի հեղինակավոր խմբում։ Հայկական հավաքականի մրցաշարային ուղին ձախողվեց նաև խայտառակ խաղի պատճառով, որի ամենավառ դրսևորումը դարձավ սեփական հարկի տակ Ջիբրալթարից կրած պարտությունը։ Խաղը հիշվեց ոչ միայն այն պատճառով, որ մեր հավաքականը բաց թողեց օֆիսային աշխատողի կողմից խփած գոլը, այլև այն պատճառով, որ հանդիպման սկզբում կազմակերպիչները շփոթել էին Ջիբրալթարի օրհներգը։ 

2. Հայ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն և սահմանեց համաշխարհային ռեկորդ

Симон Мартиросян

Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում անցկացված աշխարհի 84–րդ առաջնությունում ոչ միայն նվաճեց ոսկե մեդալ, այլև սահմանեց համաշխարհային ռեկորդ։

Մարտիրոսյանը հանդես էր գալիս մինչև 109կգ քաշային կարգում և հաղթանակ տոնեց։ «Հրում» վարժությունում աշխարհի նոր չեմպիոնը բարձրացրեց ռեկորդային քաշ` 240կգ, «պոկում» վարժությունում` 195կգ։ Մարտիրոսյանն ընդհանուր առմամբ բարձրացրեց 435կգ։

1. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը

Артур Ванецян

Վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ կատարվեց ՀՖՖ նախագահի փոփոխություն։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ պաշտոնում փոխարինեց Ռուբեն Հայրապետյանին։ Իր ընտրությունից հետո ՀՖՖ նոր նախագահը ներկայացրեց հայկական ֆուտբոլի զարգացման հիմնական ուղղություններն ու նշեց, որ, ֆեդերացիան պետք է առաջնորդվի կարևորագույն մի սկզբունքով` «ֆուտբոլ բոլորի համար»։

«Դա նշանակում է, որ ֆուտբոլին պետք է վերաբերվենք որպես սոցիալական նախագծի։ Բոլոր մակարդակների, հատկապես, սիրողական ֆուտբոլը պետք է «դուրս գա» Երևանից և զարգանա մարզերում», – նշել է Վանեցյանը։

Բացի այդ, տարեվերջին հայտնի դարձավ, որ ֆեդերացիայի նոր ղեկավարությանը հաջողվել է պայմանավորվել լեգենդար իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ։ Վերջինս բնակություն կհաստատի Հայաստանում և կզբաղեցնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Хинес Мелендес

Մելենդեսը կհամակարգի Հայաստանի տարբեր տարիքի հավաքականների աշխատանքը, ինչպես նաև կմշակի մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը։ Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կներառվեն ևս երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը կզբաղվի մարզական կրթության համակարգով, մյուսը` մանկապատանեական թիմերի ֆիզպատրաստվածությամբ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:59
18 Հուլիսի 2019
Ամերիկացի ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն ներդնել Հայաստանում մարզադաշտի կառուցման գործում (ՎԻԴԵՈ)
Առաջարկն արդեն փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա առաջխաղացման համար
12:20
10 Հուլիսի 2019
Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում
Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր:
12:20
08 Հուլիսի 2019
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։
15:10
07 Հուլիսի 2019
Մեսին հեռացվել է դաշտից Չիլիի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած քաշքշուքից հետո (ՎԻԴԵՈ)
Լիոնել Մեսին կարմիր քարտ է ստացել Չիլիի հետ Ամերիկայի գավաթի խաղում:
12:59
06 Հուլիսի 2019
Պոգբան մոտ է ՄՅՈւ–ն լքելուն
Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» լքելուն։
15:35
04 Հուլիսի 2019
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի (ՖՈՏՈ)
«Չելսի» ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։
14:04
04 Հուլիսի 2019
«Բարսելոնան» նշել է գումարի չափը, որը պատրաստ է վճարել Նեյմարի համար
«Բարսելոնան» նշել է գումարի չափը, որը պատրաստ է վճարել Նեյմարի համար:
13:54
03 Հուլիսի 2019
Բրավո. հայ մարզիկները փայլուն ելույթ են ունեցել կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթին»
Երեկ՝ հուլիսի 2-ին, Բուլղարիայում՝ Վարնայում, կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթ»-ը:
10:47
03 Հուլիսի 2019
Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան (ՖՈՏՈ)
Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է նվաճած տիտղոսներին։
20:10
02 Հուլիսի 2019
«Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր». Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
10:14
01 Հուլիսի 2019
Հայաստանը 11-րդն է Եվրոպական խաղերի մեդալային հաշվարկում
Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում:
13:59
30 Հունիսի 2019
Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր
Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով: