ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի հավաքականը հավասարեցրել է հաշիվը Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության J որակավորման խմբի խաղում։
11–րդ րոպեին հաշիվը բացել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ 27–րդ րոպեին իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին գոլ է խփել։
Չորս տուրերից հետո Հայաստանը 6 միավորով գտնվում է J խմբի 3–րդ տեղում։ Խմբում առայժմ առաջատար են իտալացիները 12 միավորով։ Երեք միավորով նրանց զիջում են ֆինները։ Հույներն ու բոսնիացիներն ունեն 4–ական միավոր։ Վերջին տեղում Լիխտենշթեյնի թիմն է` 0 միավորով։ -0-