484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը քվեարկել է Մեսիի օգտին
14:49
23 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը քվեարկել են FIFA-ի «Ոսկե գնդակ» մրցանակը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին շնորհելու օգտին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

2015 թ.–ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի` «Ոսկե գնդակի» 23 թեկնածուների ցանկում ներառվել են Մադրիդի «Ռեալի» հինգ ներկայացուցիչներ և «Բարսելոնայի» վեց խաղացողներ։ Ընդլայնված ցանկում ներառվել են նաև գերմանական «Բավարիայի» հինգ ֆուտբոլիստներ։

Եզրափակիչ անցած երեք ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն նոյեմբերի 30–ին։ «Ոսկե գնդակ» մրցանակի հաղթողը կորոշվի հունվարի 11–ին։ Վերջին երկու տարում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն։

Ըստ Մխիթարյանի` աշխարհի երկրորդ ուժեղագույն ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն է, երրորդը` «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբահիմովիչը։

Սարգիս Հովսեփյանը քվեարկել է հետևյալ կերպ՝ Լիոնել Մեսի, Քրիշտիանու Ռոնալդու և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարես։

FIFA–ն ներկայացրել է նաև 2015 թ.–ի լավագույն մարզչի կոչմանը հավակնող մարզիչների ցանկը։ Տասը մասնագետների թվում ընդգրվել են Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս», Իտալիա), Կառլո Անչելոտին («Ռեալ», Իսպանիա), Լորան Բլանը («ՊՍԺ», Ֆրանսիա), Ունաի Էմերին («Սևիլիա», Իսպանիա), Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա», Գերմանիա), Լուիս Էնրիկեն («Բարսելոնա», Իսպանիա), Ժոզե Մոուրինյուն («Չելսի», Անգլիա), Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին, Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո», Իսպանիա), Արսեն Վենգերը («Արսենալ», Անգլիա)։

Մխիթարյանի կարծիքով` լավագույն մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է։ Ըստ Մխիթարյանի` երկրորդ տեղում է «Բարսելոնայի» մարզիչ Լուիս Էնրիկեն, երրորդ տեղում` «Սևիլիայի» մարզիչ Ունաի Էմերին։

Հովսեփյանի կարծիքով լավագույն մարզիչը Լուիս Էնրիկեն է, ըստ նրա` երկրորդ տեղում Ունաի Էմերին է, երրորդը` Խոսեպ Գվարդիոլան։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը: