483.21
-0.3
592.37
+6.21
8.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)
20:31
14 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արտասվել է Շվեդիայի հավաքականի կողմից տարած պարտությունից հետո, ինչի հետևանքով Իտալիայի հավաքականը հանդես չի գա Աշխարհի 2018 թ.–ի առաջնությունում։

Նա արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին, գրում է lenta.ru–ն։

«Հեռանում եմ Իտալիայի հավաքականից և թողնում այն երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր ասելիք ունեն։ Իտալական ֆուտբոլն, անխոս, ապագա ունի։ Գրկում եմ Բարցալիին, Բոնուչիին, Կիելինիին և Դե Ռոսիին, որոնց հետ անցկացրել ենք գրեթե 10 տարի։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, ովքեր մեզ հետ էին այս ողջ ընթացքում», – ասել է Բուֆոնն արցունքն աչքերին։

Նշենք, որ Իտալիայի հավաքականը 1958 թ.–ից հետո առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

39–ամյա Բուֆոնն իր կարիերան Իտալիայի հավաքականում սկսել է 1997 թ.–ին։ Նա ազգային հավաքականում անցկացրել է 174 հանդիպում։ Բուֆոնն Իտալիայի հավաքականում դարձել է աշխարհի չեմպիոն (2006 թ.) և Եվրոպայի փոխչեմպիոն (2012)։ Աշխարհի 2018 թ.–ի առաջնությունը կարող էր իտալացու համար դառնալ 6–րդը կարիերայում։ Նման ձեռքբերումը չունի ոչ մի ֆուտբոլիստ։–0–

 


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
15 Հունվարի 2018
Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վաճառքը
Մոուրինյուն մեկնաբանել է Հենոյի վաճառքը։
18:54
12 Հունվարի 2018
Ռուբեն Հայրապետյանը խոսել է ՄՅՈւ–ում Մխիթարյանի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի մասին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
16:25
12 Հունվարի 2018
Ինչպես է մարզվում Հենրիխ Մխիթարյանը (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյաննն այս օրերին ակումբի ֆուտբոլիստների հետ մարզումներ է անցկացնում Դուբայում։
15:59
12 Հունվարի 2018
Ռուբեն Հայրապետյանը խոսել է իր հրաժարականի մասին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է իր հրաժարականի մասին։
18:08
11 Հունվարի 2018
Սենսացիոն շրջադարձ. ՄՅու-ն պատրաստ է Մխիթարյանին տալ «Արսենալին»` Սանչեսի դիմաց
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անցնել «Արսենալ»:
13:45
11 Հունվարի 2018
Մխիթարյանը վերադառնում է. ՄՅՈւ–ն պատրաստ է վերադարձնել նրան «Բորուսիա»
ՄՅՈւ–ն պատրաստ է Հենոյին վերադարձնել «Բորուսիային»։
20:43
10 Հունվարի 2018
Հենրիխ Մխիթարյանը մարզվում է Դուբայում (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը մարզումներ է անցկացնում Դուբայում:
17:40
10 Հունվարի 2018
ՀՖՖ նախագահը դիմել է ՔԿ պայմանավորված խաղի քննության նպատակով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ԱԱԾ կատարած դիմումի համաձայն քննություն է սկսվել:
19:49
09 Հունվարի 2018
«Ինտերն» այլընտրանք է գտել Հենրիխ Մխիթարյանին
«Ինտերը» բացի Հենրիխ Մխիթարյանին վարձակալելուց, դիտարկում է նաև այլ տարբերակներ։
14:57
09 Հունվարի 2018
Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորել են UWW-ի դասակարգման աղյուսակը
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:
10:15
08 Հունվարի 2018
ՄՅՈւ-ի երկրպագուները խնդրել են անհապաղ վաճառել Մխիթարյանին
Մանչեսթերցիների երկրպագուները դժգոհ են Մխիթարյանի խաղից՝ պահանջելով վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։
10:30
07 Հունվարի 2018
Ժոզե Մոուրինյուն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից
Մոուրինյուն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից: