ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում, հայտնում է football.sport.ua–ն։
Загружается новость ... "Лево"
«Դա եղել է կյանքիս ամենադժվար բանակցությունները: Եվ դրանք անցել են ոչ սովորական պայմաններում», – ասել է նա։
«Մենք Հանս-Յոահիմ Վատցկեի հետ անձամբ մեկնեցինք Դոնեցկ: Ընդհանուր առմամբ մենք 3 առաջարկ ենք արել, և յուրաքանչյուր առաջարկից հետո «Շախտյորի» ներկայացուցիչը, որի հետ բանակցություններ էինք վարում, դուրս էր գալիս «Շատյորի» նախագահ Ռինատ Ախմետովի հետ համաձայնության գալու համար: Ավելին, անձամբ Ախմետովը բառացիորեն 100 մետր հեռավորության վրա էր կանգնած այն տեղից, որտեղ ընթանում էին բանակցությունները,»,- պատմել է Ցորկը:
Հիշեցնենք` Մխիթարյանը «Բորուսիայից» «Շախտյոր» է տեղափոխվել 27,5 մլն եվրոյի դիմաց: –0–