Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «5 shot challenge» մրցույթին (ՎԻԴԵՈ)
15:24
31 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 5 հարվածի (5 shot challenge) մրցույթին:
Մխիթարյանի մրցակիցն էր նրա թիմակիցը` ֆրանսիացի ֆուտբոլիստ Մաթեո Գենդուզին, հայտնում է SportNK-ն:
Մխիթարյանը վերականգնվում է ոտքի վնասվածքից հետո: Վերջերս նա վերադարձել է լիարժեք մարզումների:-0-