ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2016 թվականին ամենաշատը վաճառվել են Լիոնել Մեսսիի անվամբ խաղաշապիկները:
Ինչպես հայտնում է armsport.am կայքը, «The Sun»-ը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ամենաշատ վաճառված ֆուտբոլային խաղաշապիկների ցանկը.
1.Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2.Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)
3.Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)
4. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)
5.Մեսութ Օզիլ («Արսենալ»)
6.Նեյմար («Բարսելոնա»)
7.Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)
8.Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»)
Ընդհանուր առմամբ, ամենաշատը վաճառվել են հետևյալ թիմերի խաղաշապիկները
1.«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2.85 միլիոն վաճառված խաղաշապիկ
2.«Ռեալ»՝ 2.29 միլիոն
3.«Բարսելոնա»՝ 1.98 միլիոն։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում