ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։
Եզրափակչում Արթուրը մենամարտեց կուբացի ըմբիշ Լուգո Կաբրերայի հետ, որին հաղթեց 3։0 հաշվով: -0-