530.62
7.19
475.87
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայ մարզիկները մասնակցեցին ձմեռային Օլիմպիական խաղերի բացման շքերթին

17:08
09 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Փհենչհանի «Օլիմպիական մարզադաշտում» կայացավ ձմեռային 23–րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Օլիմպիական շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։  
Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցեցին նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանն ու Աշոտ Կարապետյանը, լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանը և Սեյրան Հարությունյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Հայաստանը, որպես անկախ պետություն, առաջին անգամ ձմեռային Օլիմպիադային մասնակցել է 1994 թ.–ին Լիլեհամերում և դրանից հետո մասնակցել է բոլոր խաղերին։

Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 16 օլիմպիական մեդալ, այդ թվում` երկու ոսկե և հինգ արծաթե։ Ոսկե մեդալներ են նվաճել հայ ըմբիշները։ Բոլոր մեդալները հայ մարզիկները նվաճել են ամառային Օլիմպիադաներում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:35
15 Օգոստոսի 2019
«Արարատ–Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին` դուրս գալով ԵԼ–ի փլեյ–օֆֆ (ՎԻԴԵՈ)
«Արարատ–Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին` դուրս գալով ԵԼ–ի փլեյ–օֆֆ:
15:21
11 Օգոստոսի 2019
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում
Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
12:37
11 Օգոստոսի 2019
Ըմբիշ Նորայր Հախոյանը՝ Ըմբշամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
Ըմբիշ Նորայր Հախոյանը նվաճել է Ըմբշամարտի միջազգային մրցաշարի արծաթե մեդալ։
10:42
09 Օգոստոսի 2019
Կարեն Խաչանովն անցել է թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ Մոնրեալում
Ռուսաստանցին երեք սեթերում առաջ է անցել կանադացի հակառակորդից
10:35
07 Օգոստոսի 2019
«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք». Փաշինյանը մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացմանը (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նախօրեին Ստեփանակերտում մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։
13:56
05 Օգոստոսի 2019
Poland Open. Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։
13:25
05 Օգոստոսի 2019
Հայաստանի Մ18 կանանց բասկետբոլի հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության
Հայաստանի Մ18 կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր։
16:20
01 Օգոստոսի 2019
Հայաստանը կազատի Համահայկական խաղերի մասնակիցներին պետտուրքի վճարումից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց ամառային 7-րդ Համահայկական խաղերի օտարերկրացի մասնակիցներին մուտքի պետական տուրքից ազատելու նախագծին:
20:46
25 Հուլիսի 2019
Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով իջել է ՖԻՖԱ–ի վարկանիշում
Չորրորդ տուրից հետո Հայաստանը 6 միավորով տեղափոխվել է 3–րդ տեղ J խմբում։
12:33
23 Հուլիսի 2019
Մխիթարյանը հայերեն է խոսում Adidas–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Adidas–ը` հայկական շեշտադրմամբ. Մխիթարյանը նկարահանվել է գովազդային հոլովակում:
19:59
18 Հուլիսի 2019
Ամերիկացի ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն ներդնել Հայաստանում մարզադաշտի կառուցման գործում (ՎԻԴԵՈ)
Առաջարկն արդեն փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա առաջխաղացման համար
12:20
10 Հուլիսի 2019
Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում
Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: