ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել է, որ եզրափակչում մի քանի մասնակից ունենք:
Երեկ, նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և անցավ եզրափակիչ:
Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս մնաց հետագա պայքարից:
Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ անցավ նաև ազատ վարժությունում:
Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք ևս երզափակչում են:
Այսօր Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ և պտտաձող վարժություններում:–0–