ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից «սինքրոն ցատկ» ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրիի» խաղարկության արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Загружается новость ... "Лево"
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Հիշեցնենք, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը:–0–