ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 24-25-ը Մալթայում կայացել է աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե մեդալ:
ՀԱՕԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
Загружается новость ... "Лево"
Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ և 3000 մ վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթ ու բրոնզ է նվաճել (3000 մ խոչնդոտավազք և 400 մ արգելավազք):
Բրոնզե մեդալ նվաճել են նաև Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը (800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում):
Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով:–0–