ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հիացած էին Հենրիխ Մխիթարյանի գործողություններով Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Ֆեյենորդի» հետ խաղում, գրում է armsport–ը։
Ներկայացնում ենք օգտատերերի որոշ գրառումները Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին։
@JoseZeJoker
«Երբ հասկանում ես, որ երկու ամիս Լինգարդին նախընտրել ես Մխիթարյանին»:
Մոուրինյու. Մխիթարյանն այժմ պետք է այս խաղը ցուցադրի Պրեմիեր լիգայում>>
@paddypower
«Չեմ կարող համբերել Twitter-ի պայթյունին, երբ հաջորդ խաղում Մխիթարյանը դուրս մնա կազմից Ֆելաինիի համար»:
Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ է խաղացել>>
@samuelluckhurst
«Մխիթարյանը ջանք չի խնայել «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս մրցաշրջանում, սակայն ոչ ոք այդ կազմում չի կարող նման ձևով շրջանցել մրցակցին: Մրցակիցը միանշանակ խախտում է կանոնները»:
@registability
«Մանչեսթեր Յունայթեդի» ծանրակշիռ խաղ: Հարձակողական ֆուտբոլիստները վայելում են Մխիթարյանի հետ համագործակցությունը: Նրանց ավելի բարձր մակարդակի հասցրեց»:
@JadeStamate
«Հանցագործություն է, թե որքան միավոր ենք կորցրել Պրեմիեր լիգայում նրա չխաղալու պատճառով»:
@samuelluckhurst
«Հնարավոր է չափազանց ռիսկային է, սակայն Մատան և Մխիթարյանը նույն եզրում ուժեղացնում են հարձակման գիծը»:
@JamesSavundra
«Մոռացեք մրցակցին, Մխիթարյանն այնքան տպավորիչ էր»:
@NCrosby7
«Մխիթարյանն ավելին արեց, քան պահանջվում էր: Նրան պակասում էր միայն գոլը: Համաշխարհային մակարդակ»:
Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընդամենը երկրորդ հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Ֆեյենորդի» դեմ խաղում նրան բերեց հանդիպման լավագույն խաղացողի կոչում։ Հայ կիսապաշտպանի օգտին քվեարկել է ակումբի երկրպագուների 71 տոկոսը, և Մխիթարյանը վստահ առաջ է անցել մյուս թեկնածուներ Ուեյն Ռունիից և Խուան Մաթայից «Յունայթեդի» պաշտոնական թվիթերում անցկացված քվեարկությունում։–0–