544.32
7.6
477.81
+29
Եղանակը Երևանում
Հայ

Երիտասարդական ԵԱ․ Հայաստանը ներկայացնող ազատ ոճայինները 2 բրոնզե մեդալ են նվաճել

13:55
09 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Նշվում է նաև, որ մինչև 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը 1/16 եզրափակչում 6-5 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովին, 1/8 եզրափակչում 14-2 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրայիլ Ցիկիևին, քարորդ եզրափակչում 6-4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին, կիսաեզրափակչում էլ 5-2 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Համզա Ալաչայից և դուրս եկավ եզրափակիչ:

Վաղը Մարգարյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյի հետ: Մինչև 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը, պարտության մատնելով շվեդ Մոհամադ Սարդար Տիմորիին (6-4), իսպանացի Սանտիագո Սանչես Վարելային (10-0), բելառուս Յարոսլավ Յադկուսկիին (6-2), ռուսաստանցի Սլավիկ Նանիևին (6-4), դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը կգոտեմարտի վրացի Միրիանի Մաիսուրաձեի հետ:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
24 Հունիսի 2019
Ըմբիշ Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ադրբեջանցուն, դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն
Ըմբիշ Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ադրբեջանցուն, դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։
13:59
23 Հունիսի 2019
Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ
Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ:
12:59
20 Հունիսի 2019
Պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
11:59
20 Հունիսի 2019
ԵԱ. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
10-0. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
16:02
18 Հունիսի 2019
Հայաստանի հավաքականը մոտեցել է երկրպագուների երազանքին` հասնել Եվրո-2020 եզրափակիչ. Դել Բոսկե
Ըստ նրա, հիմա երկրպագուները լիովին իրավունք ունեն նոր հաղթանակներ պահանջել ազգային թիմից:
13:21
17 Հունիսի 2019
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Տավորնխամին
Ուկրաինայում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Թաիլանդը ներկայացնող Սարավուտ Տավորնխամին:
14:55
16 Հունիսի 2019
Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից
Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից:
20:20
15 Հունիսի 2019
Վանեցյանը նշել է այն գլխավոր խնդիրը, որը հաջողվել է լուծել հայկական ֆուտբոլում
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց այն խնդիրը, որը հաջողվեց լուծել հայկական ֆուտբոլում:

10:53
12 Հունիսի 2019
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ. վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ. վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին:
00:59
12 Հունիսի 2019
Հայաստանի հավաքականը հաղթեց հույներին արտագնա խաղում ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում 3։2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին։
20:25
11 Հունիսի 2019
Սպասված իրադարձություն. Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ
Սպասված իրադարձություն. Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ:
11:00
09 Հունիսի 2019
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն
Ծանրորդ Վարազդատ Լալայանը հռչակվել է Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։