ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, հաղորդում է armsport–ը` հղում անելով Onda Cero–ին:
Աղբյուրի փոխանցմամբ, այս իրավունքի համար պայքարում ադրբեջանական կողմը շրջանցել է մադրիդյան «Մետրոպոլիտանո» մարզադաշտին:
Նշվում է, որ մրցաշարի եզրափակչի անցկացման վայրի ընտրության պաշտոնական քվեարկությունը կկայանա վաղը` սեպտեմբերի 20-ին:
Загружается новость ... "Лево"
Այս տարվա փետրվարին այս երկու քաղաքները հայտ ներկայացրին եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցավարի եզրափակիչն ընդունելու վերաբերյալ:
Նշվում է, որ նախապատվությունը տրվել է Բաքվին, քանի որ Մադրիդի նորակառույց մարզադաշտում VIP-տեղերի քանակը բավարար չէ (ընդամենը 7 հազար):
Ավելի վաղ Մադրիդը ցանկանում էր ընդունել Չեմպիոնների լիգայի 2018 թվականի եզրափակիչը, բայց ՈւԵՖԱ-ում որոշել են այդ իրավունքը տալ Կիևին:–0–